Karevorinfo  Իրադարձություններ  264

Գերմանիայում 16-րդ օրն անընդմեջ աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը՝ գրանցելով նոր հակառեկորդ

15:00 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Գերմանիայում 16-րդ օրն անընդմեջ աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը՝ գրանցելով նոր հակառեկորդ

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման մակարդակը թարմացնում է առավելագույն ցուցանիշն արդեն 16-րդ օրն անընդմեջ։ Նոյեմբերի 23-ի առավոտյան այս ցուցանիշը կազմել է 399,8 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով (նախօրեին՝ 386,5, իսկ մեկ շաբաթ առաջ՝ 312,4), հայտնել են Ռոբերտ Կոխի ինստիտուտից (RKI), գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նոյեմբերի 8-ին Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 100 հազար բնակչի հաշվով 200 դեպքի շեմը՝ դրանով իսկ գերազանցելով մեկ տարի առաջ գրանցված 197,6 դեպքի առավելագույն ցուցանիշը։ Այդ ժամանակից ի վեր այս ցուցանիշը անշեղորեն աճում է։

RKI-ի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է վարակման 45 326 դեպք։ Արդյունքում, երկրում համաճարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով արդեն վարակվել է 5 մլն 430 հազար 91 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահացությունների թիվն ավելացել է 309-ով՝ հասնելով 99 433 դեպքի։

Տաթև Ֆռանգյան