Karevorinfo  Իրադարձություններ  191

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ հայկական Շուշի չայցելելու մասին

20:20 երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ հայկական Շուշի չայցելելու մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Լի Լիցենբերգերն այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, լրագրողների հարցին ի պատասխան, խոսել է այն մասին, թե ինչո՞ւ է հրաժարվել այլ երկրների դեսպանների հետ այցելել Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք։

Դեսպանը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ այցելել է Կովսական, դեսպանատան աշխատակիցները եղել են Վարանդայում և Ակնայում, ինքն էլ պատրաստվում է առաջիկայում այցելել Արցախի գրավյալ Ակնա։

«Ես եղել եմ Նախիջևանում, Շեքիում, Գյանջայում։ Եթե մնացել են տեղեր, որտեղ դեռ չեմ եղել, ապա կայցելեմ, երբ ունենամ հնարավորություն»,- ասել է դեսպանը։

Հարցին էլ՝ ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքը «3+3» ձևաչափի հետ կապված, դիվանագետը ոչ միանշանակ պատասխան է տվել։

«Մենք կողմ ենք, որ Հարավային Կովկասի երեք երկրները լինեն անկախ, ինքնուրույն ու ինքնուրույն որոշումներ կայացնեն»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին մի շարք երկրների դեսպանների քարոզչական այց հայկական Շուշի քաղաք։ Այցին չէին մասնակցել Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաև մի շարք այլ երկրների դեսպաններ։

Էմմա Չոբանյան