Karevorinfo  Իրադարձություններ  184

COVID-19-ի դեմ Pfizer-ի պատվաստանյութի ուսումնասիրությունները երկարաժամկետ արդյունավետություն են ցույց տվել դեռահասների շրջանում

23:45 երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
COVID-19-ի դեմ Pfizer-ի պատվաստանյութի ուսումնասիրությունները երկարաժամկետ արդյունավետություն են ցույց տվել դեռահասների շրջանում

Pfizer Inc-ն այսօր հայտարարել է, որ երկարաժամկետ ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ 12-ից 15 տարեկանների շրջանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն ուժեղ ու երկարաժամկետ պաշտպանություն է ապահովել վիրուսի դեմ, գրում է US News-ը:

Պատվաստանյութի երկու դեղաչափը ստացածների մոտ 100% արդյունավետություն է ցուցաբերել COVID-19-ի դեմ։ Ընկերությունից հայտնել են, որ ուսումնասիրություններն արվել են երկրորդ դեղաչափից հետո յոթ օրից մինչև չորս ամիսն ընկած ժամանակահատվածում։ Երկարաժամկետ ուսումնասիրությունների տվյալները կնպաստեն ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում այս տարիքային խմբի համար պատվաստումների հաստատումը։

Մայիսին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից պատվաստանյութը թույլատրվել է արտակարգ իրավիճակներում օգտագործել 12-15 տարեկանների պարագայում, իսկ օգոստոսին այն ստացել է 16 և բարձր տարիքի մարդկանց շրջանում օգտագործման ամբողջական թույլտվություն:

Տաթև Ֆռանգյան