Karevorinfo  Իրադարձություններ  217

Սև ծովի ափերին շուրջ 1 միլիոն մեդուզա ափ է նետվել

23:25 երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Սև ծովի ափերին շուրջ 1 միլիոն մեդուզա ափ է նետվել

Օդեսայի մարզի «Տուզլովի լանջեր» ազգային բնական պարկում փոթորկի հետևանքով ափ է նետվել 1 մլն մեդուզա։ Այս մասին Facebook-ում հայտնել է արգելոցի աշխատակից Իվան Ռուսևը, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Նրա խոսքով՝ վերջերս Սև ծովում փոթորիկ է եղել, տարերքի նման հզոր դրսեւորումներ հաճախ չեն լինում։ Արդյունքում ուժեղ ալիքներն արմատապես փոխել են ազգային պարկի ավազի ափամերձ գոտին։ Տեղ-տեղ անհետացել են լայն լողափերը, ձևավորվել են լողափի տարածքի նոր հատվածներ։

«Բնականաբար, ծովը դուրս է նետել շատ աղբ, որը պետք է մաքրեն ազգային պարկի աշխատակիցները։ Փոթորկի ամենավառ դրսևորումն այն էր, որ մոտ մեկ միլիոն մեդուզա դուրս է նետվել ծովի ողջ ափի երկայնքով՝ ազգային պարկի սահմաններում»,- գրել է Ռուսևը։

Նա նշել է, որ մեդուզաները, որպես կանոն, ներգրավված չեն ծովի բնական էկոհամակարգի սննդային շղթայում և, բացի շնագայլերի կամ ագռավների համար սնունդ դառնալու հազվագյուտ դեպքերից, կենդանական աշխարհի այլ ներկայացուցչի համար սնունդ չեն համարում։

Տաթև Ֆռանգյան