Karevorinfo  Իրադարձություններ  145

Լաչինի միջանցքում բոլոր մեքենաները ենթակա են զննման․ ՌԴ ՊՆ

15:15 երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Լաչինի միջանցքում բոլոր մեքենաները ենթակա են զննման․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայված 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի պահպանման հսկողություն։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման։

«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման և, անհրաժեշտության դեպքում, դրանք հավելյալ ստուգման են ենթարկվում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։

Նշվում է, որ բոլոր դիտակետերը հագեցված են ժամանակակից գմբեթային հսկողության տեսախցիկներով՝ իրավիճակը վերահսկելու համար:

Տաթև Ֆռանգյան