Karevorinfo  Իրադարձություններ  447

Առաջարկներ կան․ Մանե Գևորգյանը՝ նոր աշխատանքի անցնելու հնարավորության մասին

12:25 երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Առաջարկներ կան․ Մանե Գևորգյանը՝ նոր աշխատանքի անցնելու հնարավորության մասին

Նոյեմբերի 9-ին Մանե Գևորգյանը ազատվեց վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ սեփական դիմումի համաձայն է ազատվել։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի մարտին։ Ազատումից 13 օր է անցել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս նոր խոսնակ չունի։ Թե ով է փոխարինելու Մանե Գևորգյանին այդ պաշտոնում՝ փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ինքը՝ Մանե Գևորգյանը Factor.am-ին հայտնեց, թե չգիտի ով է փոխարինելու իրեն։ Լրատվամիջոցները որոշ ժամանակ առաջ գրում էին, որ Մանե Գևորգյանը նշանակվելու է Պաշտպանության նախարարության խոսնակ։

Անդրադառնալով այդ խոսակցություններին՝ Գևորգյանը նշեց․ «Եթե ՊՆ գնացած լինեի՝ գոնե նախարարի հրաման կլիներ արդեն»։ Իսկ որևէ այլ տեղ աշխատանքի անցնելու առաջարկ ունի՝ հարցին Գևորգյանը պատասխանեց, որ առաջարկներ կան, բայց դեռ չի որոշել։

Արփի Հակոբյան