Karevorinfo  Իրադարձություններ  243

Մոլորակի ամենահզոր ռազմաօդային ուժերը՝ ըստ Aeroemploi-ի

20:25 կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
Մոլորակի ամենահզոր ռազմաօդային ուժերը՝ ըստ Aeroemploi-ի

Aeroemploi կանադական պորտալը կազմել է երկրի ամենաուժեղ ռազմաօդային ուժերի ցուցակը։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առաջին տեղում ամերիկյան ՌՕՈՒ-ն է, որի սպառազինության մեջ կա ավելի քան 3 հազար ինքնաթիռ։ Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ն ունի աշխարհում առավել հագեցած և տեխնոլոգիապես զարգացած մարտական ավիացիա:

Ցուցակում երկրորդ տեղն են զբաղեցրել ռուսական օդատիեզերական ուժերը՝ 1900 ինքնաթիռով։ Նշվում է, որ 30 տարվա ընթացքում Մոսկվան կարողացել է զգալի թռիչք կատարել այդ ոլորտում. օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ այնպիսի կործանիչներ կան, ինչպիսիք են Սու-35-ը, Սու-34-ը:

Ամենահզոր օդուժի եռյակը եզրափակում է չինական ավիացիան, որը ձևավորվել է ԽՍՀՄ-ի օգնությամբ 1949 թվականին։  1980-ականներին երկրի ռազմաօդային ուժերը խնդիրներ ունեին տեխնոլոգիաների հետ, սակայն այժմ դրանք ավելի արդյունավետ են դարձել խոր բարեփոխումների շնորհիվ։

Մոլորակի ամենանշանակալի ռազմական ավիացիաների ցուցակում տեղ են գտել հնդկական, եգիպտական, պակիստանյան, թուրքական և հարավկորեական ռազմաօդային ուժերը: Գերմանիան ավելի քան 400 ինքնաթիռների պարկով զբաղեցրել է տասներորդ տեղը։