Karevorinfo  Իրադարձություններ  179

Ահաբեկչություն Երուսաղեմում․ կան զոհեր

Ահաբեկչություն Երուսաղեմում․ կան զոհեր

Ահաբեկչություն Երուսաղեմում․ կան զոհեր
19:25 կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
Ահաբեկչություն Երուսաղեմում․ կան զոհեր

Երուսաղեմում Տաճարի լեռան մուտքի մոտ կրակ է բացել ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայինը։ Այս մասին հայտնում է Корреспондент.net-ը։

Ինչպես պարզել է ոստիկանությունը, հարձակվողը Հարավային Աֆրիկայից 26-ամյա ներգաղթյալ Էլիյահու Դևիդ Քեյն է, որը Լացի պատի մոտ զբոսավար էր աշխատում: Տղամարդը վերցրել է ատրճանակ-գնդացիրը, դուրս եկել հին քաղաքի փողոցներ և կրակ բացել անցորդների ուղղությամբ։

Տղամարդը կրակել է Տաճարի լեռան մուտքի մոտ գտնվող երեք իսրայելցիների ուղղությամբ՝ մահացու վիրավորելով նրանցից մեկին։

Երկու ոստիկան կրակ է բացել ահաբեկչի ուղղությամբ, այնուհետև նրանց միացել են ևս երկու իրավապահներ:

Ահաբեկչին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը։ Երկու ոստիկան թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Սա վերջին օրերին երկրորդ ահաբեկչությունն է Երուսաղեմում։ Ես անվտանգության ուժերին հանձնարարել եմ համապատասխան կերպով մոբիլիզացվել և զգոնություն ցուցաբերել նման հարձակումների կապակցությամբ անհանգստության պատճառով»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։