Karevorinfo  Իրադարձություններ  277

Արայիկ Հարությունյանը հետմահու կոչումներ և շքանշաններ է շնորհել

17:55 կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
Արայիկ Հարությունյանը հետմահու կոչումներ և շքանշաններ է շնորհել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների:

Երկրի ղեկավարը նախագահական նստավայրում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է նրանց հարազատներին` խոնարհումի ու երախտիքի խոսքում ընդգծելով, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ԱԱԾ աշխատակիցների ունեցած դերակատարությունն անգնահատելի է: