Karevorinfo  Իրադարձություններ  234

Այսօր Հեռուստատեսության միջազգային օրն է

15:05 կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
Այսօր Հեռուստատեսության միջազգային օրն է

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է: 1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, նաև` մշակութային խնդիրներին:

Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն:

Հեռուստատեսության պատմությունը սկսվել է մոտավորապես 80 տարի առաջ: Ծագումով ռուս ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին հաջողվեց 1933-ին ստեղծել կատոդային տրուբկա, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր մասն է:

Նրա հայտնագործության շնորհիվ 1936-ից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941-ից` նաև ԱՄՆ-ում: Սակայն Եվրոպայում հեռարձակումը լայն տարածում է գտնում միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից:

1956թ. նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո հայկական հեռուստատեսությունը նւ դարձավ մեր կյանքի անբաժանելի ընկերը: Հեռուստատեսությունը, բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց: