Karevorinfo  Իրադարձություններ  202

Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

18:05 շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ.
Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի ԱԱԾ  տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշանը։

Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների:

Երկրի ղեկավարը նախագահական նստավայրում նոյեմբերի 20-ին, ընդունել է նրանց հարազատներին`  խոնարհումի ու երախտիքի խոսքում ընդգծելով,  որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ԱԱԾ աշխատակիցների ունեցած դերակատարությունն անգնահատելի է: