Karevorinfo  Իրադարձություններ  509

Բաքուն համաձայնել է Բրյուսելում հանդիպել հայկական կողմի հետ

16:35 շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ.
Բաքուն համաձայնել է Բրյուսելում հանդիպել հայկական կողմի հետ

Ադրբեջանը համաձայնություն է տվել մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Բաքու-Երևան գագաթնաժողովին, հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի  ԱԳՆ-ին:

«Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և ողջունում է նման շփումները։

Մենք կարծում ենք, որ բրյուսելյան գագաթնաժողովը և այդ շրջանակներում նախատեսված հանդիպումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։