Karevorinfo  Իրադարձություններ  129

Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ-ում թունավորումից մահացել է թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը

14:40 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ-ում թունավորումից մահացել է թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը

Իսլամական հայտնի կրոնական քարոզիչ, հասարակական գործիչ, FETO-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ըստ թուրքական ընդդիմադիր Oda TV-ի, նոյեմբերի 17-ին գիշերը թունավորումից մահացել է։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Փենսիլվանիայում գտնվող ֆերմայում ինքնասպան է եղել նաև կազմակերպության մոլլաներից մեկը։ Ըստ Oda TV-ի՝ այս տեղեկությունները հաստատել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Նշվում է նաև, որ Փենսիլվանիայի տան տարածք մուտքն ու ելքը արգելված է, անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացվում։ Լրատվամիջոցը նշում է, որ այլ մանրամասներ կներկայացնի ավելի ուշ։

Միաժամանակ, թուրքական մի շարք լրատվամիջոցներ հերքում են Գյուլենի մահվան մասին լուրերը։ Մասնավորապես, լրագրող էմրե Ուսլուն թվիթերյան իր էջում վկայակոչելով իր անձնական աղբյուներին՝ գրել է, որ Գյուլենի մահվան լուրերը կեղծ են։

Հավելենք, որ Թուրքիայում 2016 թվականին տեղի ուենցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին։

Էմմա Չոբանյան