Karevorinfo  Իրադարձություններ  192

Ինչու կամ ում մեղքով է պատվաստումային գործընթացը դանդաղ ընթանում ՀՀ-ում

14:20 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Ինչու կամ ում մեղքով է պատվաստումային գործընթացը դանդաղ ընթանում ՀՀ-ում

Factor.am ահազանգած քաղաքացին հայտնում է, որ այսօր՝ կեսօրին, մոտեցել է Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող շրջիկ կետում պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալու, սակայն պատվաստող բուժանձնակազմն այնտեղ չի եղել, այնինչ, այս շրջիկ կետը, ըստ Առողջապահության նախարարության, պետք է պաստվաստում իրականացներ 12։00-ից մինչև 16։30։ Քաղաքացիներին պատվաստման համար հերթագրող աշխատողն ասել է, որ պատվաստող խումբը 12-ից պետք է տեղում լիներ, բայց տեղեկացրել են, որ ուշանում են, շուտով կհասնեն։

«Պետք է արդեն ստեղ լինեին, ուղղակի չեմ հասկանում, գիտեմ, որ ճանապարհին են, հեսա կհասնեն»,- ասել է քաղաքացիներին պատվաստման համար հերթագրող աղջիկը, որը նաև հայտնել է, որ հերթագրվելուց հետո էլ քաղաքացին պետք է սպասի 1 կամ 2 ժամ, որպեսզի պատվաստվի։ Մեզ ահազանգած քաղաքացին սպասել է շուրջ 50 րոպե և տեսնելով, որ պատվաստող խումբը այդպես էլ տեղ չի հասնում, հերթագրվել և հեռացել է։

Հիշեցնենք, որ շուրւջ մեկ ամիս առաջ Factor.TV-ին անդրադարձել էր խնդրին, որ «Մալիբու»-ի հարակից տարածքում տեղակայված շրջիկ կետում պատվաստումային գործընթացքը պատշաճ կերպով չի իրականացվում, ավելի կոնկրետ՝ շրջիկ կետն այդ տարածքում ձևական էր տեղակայված, իսկ պատվաստման գործընթացն իրականացնում էին մոտակա պոլիկլինիկայում։ Մեր հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարզաբանեց, որ եղանակային վատ պայմաններն էին ստիպել պատվաստումն իրականացնել ներսում, սակայն փաստ է, որ այդ մասին հանրությանը չէր իրազեկվել։