Karevorinfo  Իրադարձություններ  197

Ոչ Միշուստինը, ոչ ԵԱՏՄ երկրների վարչապետներից որևէ մեկը ԵՄԽ նիստում չանդրադարձավ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգներին

13:40 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Ոչ Միշուստինը, ոչ ԵԱՏՄ երկրների վարչապետներից որևէ մեկը ԵՄԽ նիստում չանդրադարձավ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգներին

Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) ընդլայնված նիստի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն իր խոսքում այդպես էլ չանդրադարձավ Հայաստանին սպառնացող մարտահրավերներին։

Նրա ելույթն ամբողջությամբ ԵԱՏՄ-ի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների, ձեռքբերումների մասին էր։  Սակայն պետք է հիշել, որ նախորդ տարվա ԵՄԽ հերթական նիստին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-9-ին, Ռուսաստանի վարչապետն իր խոսքում անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին։ Նրա հայտարարությունը չեզոք էր, անհասցե։ Միշուստինը, մասնավորապես, իր ցավակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների մտերիմներին և հարազատներին, նշել էր, որ պետք է ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվեն, և հիմնախնդիրը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ «Ռուսաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ նպաստելու դրան»,- ասել էր նա։

Հայաստանին սպառնացող վտանգների մասին խոսք չեղավ նաև ԵԱՏՄ մեր մնացած գործընկերների ելույթներում, որոնք մեզ հետ համագործակցում են նաև ռազմական, անվտանգային համագործակցություն ենթադրող ՀԱՊԿ կառույցում։ Չնայած նիստի թեման ու առիթն այլ էր, գուցե, արարողակարգը չէր պարտադրում, սակայն անվտանգային և պաշտպանական ոլորտում մեզ հետ համագործակցող երկրներից ենթադրվում  էր արձագանք Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին։

Այս համատեքստում պետք է նկատել նաև, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ մեր գործընկերները երբեք չեն թաքցրել իրենց համակրանքն Ադրբեջանի նկատմամբ և երբևէ սոլիդարություն չեն ցուցաբերել իրենց գործընկեր Հայաստանի նկատմամբ։ Դրա վերջին վառ դրսևորումներից էին այս կառույցների անդամների շնորհավորանքները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիևի հռչակած նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի տոնի առթիվ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահին շտապել էին շնորհավորել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոկարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհավորական ուղերձ էր հղել Ղրղզստանի ԱԳՆ-ը։

Հռիփսիմե Հովհաննիսյան