Karevorinfo  Իրադարձություններ  217

Միխայիլ Սաակաշվիլին խնդրել է ԱՄՆ-ին օգնել իրեն

20:25 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Միխայիլ Սաակաշվիլին խնդրել է ԱՄՆ-ին օգնել իրեն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը գտնվում է բանտում, օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի նամակը։

Ըստ պարբերականի՝ Սաակաշվիլին «խզբզված» գրությունը փոխանցել է փաստաբանների միջոցով։ Նա նշել է, որ անազատության մեջ իրեն ծեծի են ենթարկել և քարշ տվել հատակին՝ այլ բանտարկյալների «ծաղրի» ներքո։ Սաակաշվիլին նաև ընդգծել է, որ վրացական իշխանությունները հրաժարվել են իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, փոխանցել հեռախոս կամ հնարավորություն տալ ներկա գտնվել դատավարությանը։

«Եթե Միացյալ Նահանգները չգա ինձ պաշտպանելու, դա սարսափելի ազդանշան կլինի բոլոր արևմտամետ առաջնորդների և ժողովուրդների համար»,- ասված է Վրաստանի նախկին նախագահի նամակում։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը հոկտեմբերի 1-ին վերադարձել էր հայրենիք 7 տարվա բացակայությունից հետո ու անմիջապես ձերբակալվել է ։ Ձերբակալության օրվանից ի վեր նա հացադուլ է հայտարարել։ Վրաստանում երկրի նախկին ղեկավարն անցնում է 4 քրեական գործերով, իսկ ձերբակալությունից հետո նրա հանդեպ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ սահմանն ապօրինի հատելու գործով։

Քաղաքական գործիչն անօրինական է համարում իր ձերբակալությունն ու ազատազրկումը, իսկ մեղադրանքները՝ կեղծված։

Տաթև Ֆռանգյան