Karevorinfo  Իրադարձություններ  222

Ռուս խաղաղապահները մոնիթորինգ են իրականացրել Ասկերանի շրջանում

13:20 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Ռուս խաղաղապահները մոնիթորինգ են իրականացրել Ասկերանի շրջանում

ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները՝ շարժական պարեկային խմբերի կազմով, բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հանրային օգտագործման և հողային դժվարանցանելի ճանապարհներով՝ ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով և «Կամազ»-ներով, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Տեղեկացվում է, որ սահմանազատման գծով պարեկություն կատարելիս ռուս խաղաղապահները հետևում են հրադադարի պահպանմանը, օդային իրավիճակին և զրուցում տեղի բնակիչների հետ։

«Այսօր մենք մոնիթորինգ ենք անցկացնում Ասկերանի շրջանում կողմերի սահմանազատման գծով, անվտանգության ապահովման շրջանակում վերահսկում ենք իրավիճակը։ Ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում բնակավայրերում, զրուցում տեղի բնակիչների հետ խաղաղության համաձայնագրի խախտման դեպքերի մասին»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։

ՌԴ ՊՆ-ից հիշեցնում են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը 27 դիտակետերում իրականացնում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Տաթև Ֆռանգյան