Karevorinfo  Իրադարձություններ  111

Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Քեթրին Քլարկ

12:55 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Քեթրին Քլարկ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին և կոչ արել Ադրբեջանին՝ հարգել ՀՀ ինքնիշխանությունը։ Այս մասին կոնգրեսականը գրել է Twitter-ի իր էջում։

«Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին, որը ենթարկվել է հերթական չհրահրված հարձակման։ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին ակտը և կոչ եմ անում կառավարությանը՝ հավատարիմ մնալ անցյալ տարվա խաղաղության համաձայնագրին»,- գրել է կոնգրեսականը՝ կից հայկական կողմի զոհերի մասին հրապարակում անելով:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Տաթև Ֆռանգյան