Karevorinfo  Իրադարձություններ  192

«Էրդողանն այլևս չի կարող կառավարել երկիրը»․ Թուրքիայի ընդդիմությունը արտահերթ ընտրություններ է պահանջում

23:20 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
«Էրդողանն այլևս չի կարող կառավարել երկիրը»․ Թուրքիայի ընդդիմությունը արտահերթ ընտրություններ է պահանջում

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների երկու ղեկավարներ ՝գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և աջ կենտրոնամետ IYI («Լավ») կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները համատեղ մամուլի ասուլիսում արտահերթ ընտրությունների անցկացման կոչ են արել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Քըլըրդարօղլուն, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այլևս չի կարող կառավարել երկիրը։

«Կա՛մ դուք Կենտրոնական բանկի նախագահ եք, նրա անունից հայտարարություններ եք անում, կա՛մ մի խառնվեք։ Այդպիսի մեծ ինստիտուտն ամբողջ աշխարհի առաջ կորցրել է իր հեղինակությունը։ Ժողովրդի ուսերին նման բեռ մի՛ դրեք։ Թուրքիայում պետք է անհապաղ ընտրություններ անցկացվեն»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Աքշեները, որը 1990-ական թվականներին զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, խոսել է երկրում աղքատության մակարդակի և հուսահատության աճի մասին։

«Երիտասարդներն այլևս հույս չունեն։ Համալսարաններն ավարտած մեր երիտասարդները ձգտում են գնալ արտերկիր ու այնտեղ մատուցող աշխատել»,- ասել է Աքշեները՝ նշելով, որ «բախվել են այն իրողությանը, որ հիմա տապալվել են»՝ ի տարբերություն Էրդողանի խոստացած վերելքի։

Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը ընտրություններն են։

«Ում էլ ընտրի մեր ժողովուրդը, պետք է հարգել»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Նշենք, որ սոցհարցումների տվյալներով՝ վերջին տարիներին Թուրքիայի քաղաքական լանդշաֆտը զգալիորեն փոխվել է, քանի որ COVID-19-ի համաճարակը սրում է գործազրկության և գնաճի հետ կապված արդեն գոյություն ունեցող խնդիրները՝ ի թիվս այլ տնտեսական խնդիրների: Երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով էլ կտրուկ նվազել է նախագահ Էրդողանի ու նրա կուսակցության վարկանիշը։

Էմմա Չոբանյան