Karevorinfo  Իրադարձություններ  176

Իսրայելի պաշտպանության նախարարի տան սպասավորը Իրանի օգտին լրտեսություն է արել

20:50 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
Իսրայելի պաշտպանության նախարարի տան սպասավորը Իրանի օգտին լրտեսություն է արել

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի տան սպասավորը ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով, հայտնել է հրեական պետության անվտանգության ընդհանուր ծառայությունը՝ ՇԱԲԱԿ-ը։

«Անվտանգության գլխավոր ծառայության և Իսրայելի ոստիկանության համատեղ գործունեության շրջանակում 2021 թվականի նոյեմբերին Իսրայելի քաղաքացի Օմրի Գորենը, որն աշխատել է պաշտպանության նախարարի տանը, ձերբակալվել է հարցաքննության համար։ Հետաքննությունը ցույց է տվել, որ Օմրին իր նախաձեռնությամբ ձերբակալությունից մի քանի օր առաջ սոցցանցերից մեկի միջոցով կապվել է Իրանի հետ կապ ունեցող կազմակերպության հետ և տարբեր ձևերով օգնություն առաջարկել՝ հաշվի առնելով նախարարի տանը իր ներկայությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, հետաքննության վարկածի համաձայն՝ վերջինս առաջարկել է Հանցի համակարգչի վրա վնասակար ծրագրեր ներդնել։ Որպես իր մտադրությունների և հնարավորությունների լրջության ապացույց՝ կասկածյալը ուղարկել է նախարարի տան տարբեր սենյակների լուսանկարները, այդ թվում՝ Հանցի համակարգչի լուսանկարը։

Տաթև Ֆռանգյան