Karevorinfo  Իրադարձություններ  183

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Մոսկվա․ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

16:05 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Մոսկվա․ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն նոյեմբերի 18-19-ը կայցելի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումը նախանշված է նոյեմբերի 19-ին։ Հանդիպմանը կքննարկվի ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ամրապնդումը՝ ներառյալ ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները:

Անն Լինդեն կհանդիպի նաև ռուսաստանցի այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և կայունության հետ կապված տարածաշրջանային և թեմատիկ հարցերի լայն շրջանակ: Նա կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Տաթև Ֆռանգյան