Karevorinfo  Իրադարձություններ  145

Ֆրանսիան իր պատմության մեջ ամենախոշոր ռազմածովային զորավարժություններն է անցկացնում

15:25 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
Ֆրանսիան իր պատմության մեջ ամենախոշոր ռազմածովային զորավարժություններն է անցկացնում

Ֆրանսիան սկսել է իր պատմության մեջ ամենախոշոր ռազմածովային POLARIS 21 զորավարժությունները: Դրանք կանցկացվեն Միջերկրական ծովի արևմտյան և երկրի Ատլանտյան ափերի մոտ, հայտնել է Naval News-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ռազմածովային ուժերին:

Զորավարժությունները կտևեն մինչև դեկտեմբերի 3-ը։ Դրանցում կներգրավվի ֆրանսիական նավատորմի բոլոր նավերի գրեթե կեսը՝ ներառյալ ավիակիր հարվածային խումբը, այդ թվում՝ նոր միջուկային ավիակիր Շառլ դը Գոլը, Միստրալ դասի խոշոր դեսանտային Tonnerre նավը, հրթիռային ֆրեգատները և միջուկային սուզանավերը:

Զորավարժություններին կմասնակցեն նաև ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներն ու բանակը։ Զորքերի ընդհանուր թիվը կկազմի 6500 զինծառայող, այդ թվում՝ 4000 նավաստի։

Բացի այդ, ակնկալվում է, որ POLARIS 21 զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ռազմանավերն ու ինքնաթիռները։

Տաթև Ֆռանգյան