Karevorinfo  Իրադարձություններ  225

Միխայիլ Սաակաշվիլի վիճակը կրիտիկական է․ բժիշկները պահանջում են նրան տեղափոխել հիվանդանոց, իշխանությունները սպառնալիք չեն տեսնում

13:00 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
Միխայիլ Սաակաշվիլի վիճակը կրիտիկական է․ բժիշկները պահանջում են նրան տեղափոխել հիվանդանոց, իշխանությունները սպառնալիք չեն տեսնում

Բժիշկների անկախ խումբը, որը գործում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո, հայտնել է, որ 48 օր շարունակ հացադուլ անող երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և պետք է շտապ բանտային հիվանդանոցից տեղափոխվի քաղաքացիական կլինիկա։ Սակայն նույն օրը Վրաստանի քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ Սաակաշվիլիի կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օմբուդսմեն Նինո Լոմջարիայի կողմից հավաքված բժիշկների խումբը երեքշաբթի զննել է Սաակաշվիլիին և հայտնել, որ Թբիլիսիի բանտային հիվանդանոցը, որտեղ այժմ գտնվում է նախկին նախագահը, պայմաններ չունի հնարավոր բարդությունների դեպքում նրան բուժելու համար։ Միաժամանակ, նրանք նշել են, որ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք դեռևս չկա։

«Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ներկայում կրիտիկական է բազմաթիվ կենսական ցուցանիշների առումով, հետևաբար, մենք կարծում ենք, որ բանտային հիվանդանոցը պատրաստ չէ անհրաժեշտ բուժում տրամադրել նման ծանր վիճակում գտնվող մարդուն»,- հայտարարել է բժիշկների խմբի անդամ Գիորգի Գրիգոլիան։

Բժիշկները հաստատել են նաև, որ Սաակաշվիլին շարունակել է հացադուլը 48 օր, և նա ունի մի շարք վտանգավոր հիվանդություններ, այդ թվում՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիա (ուղեղի նյարդաբանական հիվանդություն՝ կապված վիտամին B1-ի պակասի հետ), հիպոկալեմիա (օրգանիզմում կալիումի պակաս), թալասեմիա (սպիտակուցային հեմոգլոբինի կառուցվածքի խախտում):

Բժիշկները մեծ են համարում նաև աղեստամոքսային արյունահոսության հավանականությունը։ Եզրակացության մեջ ասվում է, որ այդ ախտորոշումների հետևանքները կարող են լինել կոման կամ մահացու առիթմիան։

Սակայն Վրաստանի քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ բանտային հիվանդանոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ Սաակաշվիլիին պահելու համար, և այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Բանտի բժիշկներից Սանդրո Մատիշվիլին լրագրողներին հայտնել է, որ նախկին նախագահը «վերջին երեք օրվա ընթացքում դեղորայք չի ընդունել», որից հետո նրա ցուցանիշները վատացել են։

Տաթև Ֆռանգյան