Karevorinfo  Իրադարձություններ  490

ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքն արտացոլում է Վաշինգտոնի՝ մեկ տարուց ավելի ձախողված քաղաքականությունը․ Արամ Համբարյան

21:25 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքն արտացոլում է Վաշինգտոնի՝ մեկ տարուց ավելի ձախողված քաղաքականությունը․ Արամ Համբարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ունեցած ելույթում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշեց, որ միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ «Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել»,- հավելեց նա։

Սրան հետևեց Վաշինգտոնի արձագանքը, սակայն պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչն ուղղված էր Հայաստանին և Ադրբեջանին՝ հավասարապես «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար, ներառյալ՝ սահմանների դեմարկացիան»։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մասին Factor.am-ը զրուցել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ։

-Պարո՛ն Համբարյան, երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր։ Չնայած իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությունը հասցեական հայտարարություններ անելու մասին միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի կոչերին՝ ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը դարձյալ հասցեական չէ, ավելին՝ ուղղված է երկու կողմերին։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

-Վերջին զարգացումների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության նման արձագանքն իրականում արտացոլում է Վաշինգտոնի՝ մեկ տարուց ավելի ձախողված քաղաքականությունը։ Թրամփից սկսած մինչև Բայդենի վարչակազմը՝ ձախողում են Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու քաղաքականությունը։ Ադրբեջանն է միակ ագրեսորը, Ադրբեջանն է, որ սկսել է պատերազմն Արցախի դեմ։ Դրանից մեկ տարի հետո Միացյալ Նահանգների քաղաքականությունը մշակողները չեն ընդունում մի պարզ ճշմարտություն, որ Ադրբեջանը նկատում է աշխարհի ձախողված քաղաքականությունը, թույլ արձագանքը իր՝ պատերազմի ագրեսորի նկատմամբ։ Դա վերաբերում է պատերազմում ջիհադիստների մասնակցության վերաբերյալ հետաքննություններ չանցկացնելուն, նաև՝ սահմանին ստեղծված վերջին իրադրությանը։

-ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքում Ջո Բայդենի հաղթանակը որոշակի հույսեր էր արթնացրել նա տեղյակ է հայերին վերաբերող խնդիրներից, քարոզարշավի ընթացքում խոսել էր դրանց մասին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նրնա վարչակազմը նման քաղաքականություն վարում։

Այստեղ հարցն այն է, թե ինչ գործողություններ են ընտրվել տարիների ի վեր, անգամ՝ ԱՄՆ-ի հիմնադրումից ի վեր։ Այս վարչակազմը որոշել է չմեղադրել Ադրբեջանին, չմեղադրել պատերազմի հանցագործությունների համար, չհետաքննել Ադրբեջանի կողմից ջիհադիստներին պատերազմում օգտագործելու փաստը, չճնշել Ադրբեջանին, և մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման արդյունքում  ձախողումները հաջորդում են մեկը մյուսին։ Սա նման է ֆուտբոլային խաղին․ երբ դու դիտում ես այն, տեսնում ես, որ չգիտես ինչու՝ քո թիմը պարտվում է, բայց շարունակում ես նայել էկրանին, մինչև խաղն ավարտվի։ Այս դեպքում էլ է այդպես․ վարչակազմը շարունակում է ձախողումներն իրար հետևից։

-Ինչ եք կարծում՝ հայկական կողմից, Միացյալ Նահանգերում հայ համայնքից ինչ-որ բան կախված չէ՞։

-Եթե նկատի ունեք, որ պետք է արվի ավելին, ապա համաձայն եմ դրա հետ։ Աշխարհը չի կարող մեր խնդիրներին մեզանից ավելի լուրջ վերաբերվել։ Երբ, օրինակ, Հայաստանի կառավարությունը մայիսից ադրբեջանական ԶՈՒ-ի՝ Հայաստան ներխուժմանն արձագանքում է ցածր մակարդակով, չի կարող ակնկալել, որ աշխարհը դրան ավելի բարձր կարձագանքի։ Մեր առաջնահերթությունները մենք պետք է սահմանենք․ ոչ մեկ մեզանից ավելի չի կարող մտածել մեր գերիների մասին։ Երբ դու քո մակարդակն իջեցնում ես, չես կարող ակնկալել, որ աշխարհն այլ կերպ կարձագանքի․ դա նշանակում է աշխարհաքաղաքականության մասին պատկերացում չունենալ։ Մենք կարիք ունենք Հայաստանի ուժեղ առաջնորդության։

– Դուք այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Այո՛, իհարկե։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Խենթերն են գտնում հնար»։ Մենք պարզապես չպետք է թույլ լինենք, պետք է պայքարենք, չխուսափնք դժվարություններից։ Շատերն ասում էին, որ եթե թուրքին, ադրբեջանցուն իրենց ցանկացածը տանք, նրանք երջանիկ կլինեն, եթե տարածք տանք, նրանք մեզ խաղաղություն կտան։ Եկեք մտածենք այդ մասին, նայենք մեր պատմությանը․ երբ նման կերպ ենք վարվել, կորցրել ենք մեր հայրենիքը։ Հիշենք 1915 թվականը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ադրբեջանն Արցախի մեծ մասը գրավելուց հետո ավելի ագրեսիվ է դարձել։ Ես հիմա իսկապես անկեղծ հարց եմ ուղղում Երևանում և այլ վայրերում ապրող մարդկանց, որոնք հայտարարում են, թե ավելին տալու դեպքում խաղաղություն կստանանք, իսկապե՞ս այդպես է։ Ես ունեմ իմ կարծիքն այդ մասին, բայց կուզեի այս օրերին լսել նաև նրանց պատասխանը։

-Ամփոփելով մեր զրույցը՝ կարո՞ղ ենք ասել նաև, որ մենք պետք է աշխատենք միջազգային հանրության հետ, բայց մեծ հույսեր չկապենք նրա հետ։

Այո՛, մենք մեզ վրա պետք է հույսը դնենք։ Իհարկե, պետք է աշխատենք, համագործակցենք աշխարհի հետ, բայց աչքներս բաց պահենք, չլինենք միամիտ։ Մեր ռեսուրսը մեր ազգն է ամբողջ աշխարհում։ Պետք չէ միամտորեն կարծել, որ ուրիշը մեր խնդիրները կլուծի։

Հռիփսիմե Հովհաննիսյան