Karevorinfo  Իրադարձություններ  153

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն լրջորեն է վերաբերում իր երկկողմանի ու բազմակողմանի պարտականություններին

19:15 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն լրջորեն է վերաբերում իր երկկողմանի ու բազմակողմանի պարտականություններին

Ռուսաստանը լրջորեն է վերաբերում իր երկկողմանի ու բազմակողմանի պարտականություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ՝ մեկնաբանելով 1997 թվականի Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագիրն ու ՀԱՊԿ մեխանիզմները։

«Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, այնտեղ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին իրադրությանը»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը բանավոր կարգով դիմել է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ համաձայն 1997 թվականին կնքված երկկողմ պայմանավորվածությունների։ Վերջինս նշել է, որ բանավոր դիմումին հաջորդելու է գրավոր ընթացակարգը, սակայն գրավոր դիմումի մասին հաստատված տեղեկություն դեռևս չկա։

Տաթև Ֆռանգյան