Karevorinfo  Իրադարձություններ  167

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը

18:35 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը

Ռուսաստանը կարևոր է համարում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից սահմանների դելիմիտացիայի գործընթացի արագ սկսումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

«Վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի  դելիմիտացիայի և դրան հետևող դեմարկացիայի արագ մեկնարկի կարևորությունը, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը՝ ռուսական առաջարկների հիման վրա»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

«Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր երկկողմ, ինչպես նաև բազմակողմ պարտավորություններին։ Երկկողմ գծով անցկացվում են համապատախան խորհրդակցություններ։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին, մեր տվյալներով՝ այնտեղ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով․ «Ռուսաստանն Ադրբեջանի ու Հայաստանի հետ շփման մեջ է՝ իրավիճակը խաղաղ հուն տանելու համար»։

Էմմա Չոբանյան