Karevorinfo  Իրադարձություններ  333

Օդից կախված ՀԱՊԿ դիմումը․ հասցեական լինելու՝ Երևանի կոչերը և նոր անհասցե կոչեր գործընկերներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

20:25 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Օդից կախված ՀԱՊԿ դիմումը․ հասցեական լինելու՝ Երևանի կոչերը և նոր անհասցե կոչեր գործընկերներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Չի բացառվում, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ի օգնությանը՝ չնայած սահմանին իրավիճակի կայունացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ իրավիճակը ներկայացնելով ռուսական մամուլին։

«Դժվար է ասել․ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Կտեսնենք՝ ինչ կլինի։ Այս պահին իրավիճակը կայունացել է»,- նշել է դեսպանը։

Իրավիճակը, ինչպես հայտնի է, կայունացել է երեկ երեկոյան, ռուսական միջնորդությամբ։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն, այսօր փաստացի ակնարկել է, որ նախապայմաններ են դնում Հայաստանի առաջ և շանտաժ են անում՝ լարվածության թուլացման համար։

«Այդ պայմաններից գլխավորն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելն է։ Հայաստանը պարտավոր է անսալ երկխոսության կոչին։ Որքան շուտ Երևանը անի դա, այնքան արագ կլուծվեն խնդիրները»,- նշել է Բայրամովը։

Ադրբեջանի հարձակման ու դրա համատեքստի մանրամասները Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։ Նա հիշեցրել է, որ երեկվա հարձակմանը նախորդել է նոյեմբերի 15-ի նմանատիպ սադրանքը։

Միրզոյանը սա անվանել է ագրեսիա՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նախարարը հիշեցրել է, որ սրան նախորդել են Ադրբեջանի կողմից այլ սադրանքներ, ինչպես նաև ուժի կիրառման սպառնալիք։

«Մեր խորը համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի։ Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը»,- նշել է Միրզոյանը:

Երեկվա միջադեպին, սակայն, նորից հաջորդել են նույն անհասցե, հավասարության նշան դնող հայտարարությունները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է չկարգավորված խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ իր խորը մտահոգությունն է հայտնել իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, թե անվտանգության իրավիճակը վատթարացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում։

Factor.am-ը հարցում էր ուղարկել ՌԴ ԱԳ նախարարությանը՝ պարզելու, թե ինչպես է Մոսկվան արձագանքում այն հանգամանքին, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ ՌԴ ԱԳՆ-ից Factor.am-ին փոխանցել են հետևյալը․ «Մշտական կապի մեջ ենք կողմերի հետ՝ իրավիճակը շուտափույթ խաղաղ ճանապարհով լուծելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան