Karevorinfo  Իրադարձություններ  407

«Հակառուսական հիստերիա եթե կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:25 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
«Հակառուսական հիստերիա եթե կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում հակառուսական հիստերիա եթե նույնիսկ կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին։

Մամիջանյանը նշել էր, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ հակառուսական մտքեր էին հնչում իմքայլական պատգամավորների կողմից և հետաքրքրվել՝ արդյո՞ք համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ։

«ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն։ Սակայն մենք ասել ենք և կառավարության ծրագրում հստակ գրված է` հայ – ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ-ն այն անվտանգային համակարգն է, որին մենք անդամակցում ենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ հույս ունի և աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ՀԱՊԿ–ի` նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն։ Եթե դրանց գործարկվելու հետ կապված խնդիրներ կան, ապա, ըստ վարչապետի, հարցն այն է, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, սակայն նախկինում գործարկվելու առիթ չի եղել. առաջին անգամ է, որ նման իրադրություն է ստեղծվել։

Մանրամասները՝ տեսանյութում: