Karevorinfo  Իրադարձություններ  246

Շվեդիան պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա

19:55 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Շվեդիան պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա

Շվեդիայի պաշտպանության նախարար Փիթեր Հուլտքվիստը պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա՝ ԵՄ գլխավորած ուսումնական առաքելության շրջանակում։ Այս մասին նա հայտնել է շվեդական Sveriges Radio (SR) ռադիոկայանի եթերում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք այն դիտարկում ենք որպես ԵՄ նպատակների շրջանակում Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության խթանման շատ կարևոր մաս»,- ասել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման առաքելության առաջարկը եղել է Բալթյան երկրներից։ Պատճառն Ուկրաինայի հետ սահմանին լարվածության աճն է, որի մոտակայքում, ըստ Politico ամսագրի, ավելացել է ռուսական բանակի ստորաբաժանումների կենտրոնացումը։

Շվեդիայի պաշտպանության նախարարը չի մանրամասնել, թե ինչպիսին է լինելու ուսումնական առաքելությունը և որքանով է դրան նպաստելու Ստոքհոլմը։

«Իհարկե, մենք պետք է բաց լինենք, որպեսզի կարողանանք խաղալ մեր դերը, եթե մենք առաջ տանենք այս հարցը և հավատանք, որ պետք է աջակցենք դրան»,- հայտարարել է Հուլտքվիստը:

Տաթև Ֆռանգյան