Karevorinfo  Իրադարձություններ  143

Թուրքիայում մաֆիան պետության մեջ պետությո՞ւն է կառուցում․ DW-ի անդրադարձը

23:30 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքիայում մաֆիան պետության մեջ պետությո՞ւն է կառուցում․ DW-ի անդրադարձը

2016 թվականի հեղաշրջման փորձից և դրան հաջորդած զանգվածային ձերբակալություններից հետո Թուրքիայում բանտերն ամբողջությամբ գերբեռնված են։ Նման պայմաններում հատկապես մեծ է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Անցյալ տարի թուրքական կառավարությունն արձագանքեց բարդ իրավիճակին. համաներման մասին օրենքը թույլատրել է վաղաժամկետ ազատ արձակել մոտ 90․000 բանտարկյալի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, բազմաթիվ լրագրողներ և ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև քրոնիկական հիվանդություններ ունեցող բանտարկյալներ մնացել են ճաղերի հետևում, իսկ մյուս բանտարկյալները, այդ թվում՝ մաֆիոզ խմբավորման հայտնի պարագլուխ Ալաաթին Չաքիջին, ազատ են արձակվել։ Չաքիջին ազատության մեջ է 2020 թվականի ապրիլից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2021 թվականի հոկտեմբերի վերջին ազատ է արձակվել թուրքական քրեական աշխարհի մեկ այլ առաջնորդ՝ Քուրսադ Յըլմազը։ Նա դատապարտվել էր 66 տարվա ազատազրկման, այդ թվում՝ սպանության, հանցավոր խմբավորում ստեղծելու և քաղաքապետի սպանությունը հրահրելու համար։ Սակայն գործը վերանայելու միջնորդություն ներկայացնելուց հետո նա 17 տարվա ազատազրկումից հետո անսպասելիորեն ազատ է արձակվել։

Երկու հանցագործներն էլ աջ ծայրահեղականներ են ՝ ուլտրաաջ («Ülkücü») կամ «իդեալիստական» կազմակերպությունից, որը հայտնի է «Գորշ գայլեր» անունով։ Հատկապես անցյալ դարի 70-ականներին նրանք հայտնի դարձան Թուրքիայում դաժան բռնություններով, հրկիզումներով ու սպանություններով։

Ազատ արձակվելուց անմիջապես հետո Չաքըջին այցելել է ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիին, որը Թուրքիայի կառավարությունում նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կրտսեր գործընկերն է և քաղաքականապես մոտ է «Գորշ գայլերին»:

Հանդիպումից անմիջապես հետո մաֆիոզները սոցիալական ցանցերում մի քանի հրապարակումներում հարձակվել են ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա՝ իրենց ազատ արձակումը քննադատելու համար։ Հայտարարություններից մեկում նրանք բացահայտորեն սպառնացել են ընդդիմության առաջնորդին ցցին նստեցնել։

Ազատ արձակվելուց հետո Յըլմազը ևս հանդիպել է Բահչելիի հետ։ «Ազգայնական շարժում» կուսակցության պաշտոնական թվիթերյան էջը հանդիպումից անմիջապես հետո հրապարակել է Բահչելիի գրասենյակում արված համատեղ լուսանկարը։

Քաղաքականության և քրեական աշխարհի մերձեցումը շատ թուրքերի հիշեցնում է երկրի պատմության մութ գլուխը. 1990-ականներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քրեական աշխարհի միջև բազմաթիվ կապեր կային: Ենթադրվում էր, որ քաղաքական սպանությունները կամ դեպքերը, երբ մարդիկ պարզապես անհետանում էին, կարող են լինել հանցավոր խմբավորումների ձեռքի գործը, որոնք որպես «պետություն՝ պետության մեջ» կարող էին անվերահսկելի գործել։

Այժմ ավելի ու ավելի շատ են ենթադրություններ առաջանում, որ մաֆիան օգնում է կառավարությանը՝ ամրապնդել իր իշխանությունը «կիսառազմական միջոցներով»: Ի վերջո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով կորցնում է ժողովրդի աջակցությունը՝ խարխլելով իր իշխանության հիմքերը։

Տաթև Ֆռանգյան