Karevorinfo  Իրադարձություններ  150

Թուրքիան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ

17:15 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքիան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ

Բեյրութում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի իր գործընկերոջ՝ Աբդալլահ Բուհաբիբի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով․ գրում է ermenihaber-ը։

Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ իր այցի նպատակը Թուրքիայի աջակցության հայտնումն է Լիբանանին, ինչպես նաև վարչապետ Նեջիփ Միքաթի այցի նախապատրաստումը Թուրքիա։ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է բոլոր ոլորտներում զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ։

Լիբանանի և Ծոցի որոշ երկրների միջև առաջացած ճգնաժամի հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրենց ցանկությունն այն է, որ խնդիրը լուծվի փոխադարձ հարգանքի, երկխոսության հիման վրա և դիվանագիտական ճանապարհով։

«Մենք, որպես Թուրքիա, պատրաստ ենք այս հարցում անել այն, ինչ բաժին է ընկնում մեզ»,-շեշտել է նա։