Karevorinfo  Իրադարձություններ  159

Թուրքիայի ՊՆ-ն՝ S-400 համակարգերի կիրառման մասին

15:40 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքիայի ՊՆ-ն՝ S-400 համակարգերի կիրառման մասին

Ռուսաստանից գնված S-400 զենիթահրթիռային համակարգերը կօգտագործվեն «ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք հարցնում եք՝ որտե՞ղ են հիմա S-400-ները։ Մի՞թե օդային հարձակում է տեղի ունեցել, որի ընթացքում մենք չենք օգտագործել S-400-ները։ Բոլորը պետք է իմանան, որ S-400-ները կօգտագործվեն ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին»,- հայտարարել է Աքարը խորհրդարանում։

Նա նշել է, որ Անկարան բազմիցս պատրաստակամություն է հայտնել պարզաբանել «ԱՄՆ-ի պնդումների անհիմնությունը S-400-ների վերաբերյալ, որոնք պաշտպանական համակարգեր են և կիրառվելու են Թուրքիայի կողմից այնպես, ինչպես S-300-ները, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի այլ անդամների սպառազինությունում»։

Հավելենք, որ ռուսական S-400 համակարգերի գնման համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ։

Էմմա Չոբանյան