Karevorinfo  Իրադարձություններ  245

Իրանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

13:10 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Իրանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

Իրանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ռազմական բախումների բռնկման կապակցությամբ՝ կոչ անելով երկու հարևաններին զսպվածություն ցուցաբերել և խուսափել լարվածության աճից, գրում է Tasnim-ը։

«Ինչպես նախկինում, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու կողմերին՝ կարգավորել տարաձայնություններն ու կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

Նա հավելել է, որ բոլոր երկրները պետք է հարգեն միջազգայնորեն ճանաչված սահմանները և կոչ է արել Բաքվին և Երևանին՝ տարաձայնությունները հարթել երկխոսության և խաղաղ ճանապարհով։ Իրանի խոսնակը նախազգուշացրել է, որ շարունակվող մարտահրավերները վտանգ կներկայացնեն տարածաշրջանային խաղաղության և առաջընթացի ապահովման աստիճանական գործընթացի համար, հաղորդում է Press TV-ն։

Տաթև Ֆռանգյան