Karevorinfo  Իրադարձություններ  167

Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, չնայած իրավիճակի կայունացմանը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

11:50 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, չնայած իրավիճակի կայունացմանը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը, չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։

«Դժվար է ասել՝ կախված է իրավիճակից, ունենք այն, ինչ ունենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ օգնությանը, թե իրավիճակի կայունացումից հետո դրա անհրաժեշտությունն այլևս չկա։

Միաժամանակ նա դրական է պատասխանել հստակեցնող այն հարցին, որ իրադարձությունների ոչ մի զարգացում չի կարելի բացառել։ «Այո»,- ասել է դեսպանը։
«Իրավիճակն այսօրվա դրությամբ կայունացել է»,- հավելել է Տողանյանը։

Տաթև Ֆռանգյան