Karevorinfo  Իրադարձություններ  245

Փարիզը հրադադարը հարգելու կոչ է արել Երևանին ու Բաքվին

23:00 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
Փարիզը հրադադարը հարգելու կոչ է արել Երևանին ու Բաքվին

Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման առնչությամբ, որոնք բազմաթիվ մարդկային կյանքեր են խլել, հատկապես՝ հայկական կողմից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում։

Փարիզը կողմերին կոչ է անում հարգել հրադադարը, որի պարտավորությունը նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

«Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան հիշեցնում է համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մասին, որը կոչ է անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու ընդգծում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր չլուծված հարցերի շուրջ։ Ֆրանսիան ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է իրականացվի բանակցությունների միջոցով»,- մասնավորապես ասվում է  հայտարարությունում։