Karevorinfo  Իրադարձություններ  241

1-օրյա՞, թե լայնամասշտաբ պատերազմ․Հայաստանը Բաքվի միջանցքային հավակնությանը պատասխանում է զենքով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

23:25 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
1-օրյա՞, թե լայնամասշտաբ պատերազմ․Հայաստանը Բաքվի միջանցքային հավակնությանը պատասխանում է զենքով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ընդամենը մեկ օր առաջ պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանն իր պարտականությունների կատարմանն անցնում է ռազմական գործողությունների պայմաններում։ Դեռ երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Իգոր Խովաևը և Բրայս Ռոքֆոյը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խորը մտահոգությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ծավալվող իրադարձություններին: Նրանք կողմերին կոչ էին անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

Մինչև ԵԱՀԿ-ն կոչ անելով էր զբաղված, այսօր կեսօրից հայ-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով իրավիճակը ծայրաստիճան լարվեց։ Պաշտպանության նախարարությունը կեսօրից հետո հայտարարություն տարածեց, որ ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Իրավիճակը լարվում էր ժամ առ ժամ։

14։30-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ժամը 15։00-ի դրությամբ հաղորդվեց 4 վիրավորի մասին, հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում էին։ Մինչ այդ, կորուստների մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ժամանակ խոսեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ՀՀ ՊՆ-ի ժամը 15։00-ի հայտարարությունից րոպեներ անց Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրով փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակում։

Անվտանգության խորհրդի քարտուղարը, սակայն, հայտարարեց՝ թեև Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, սակայն խնդրի լուծման այլ տարբերակներ ևս կան։

Այդ ընթացքում Ազգային ժողովում ընթացող հերթական քառօրյայի ժամանակ սահմանային լարվածությանն անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նա անգլերենով դիմեց միջազգային հանրությանը, իսկ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը ռուսերենով դիմեց կառույցին՝ խնդրելով ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների վրա։

Ժամը 16։00-ին Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ այս անգամ հաստատելով տեղեկությունները, որ մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչպես նաև հայտնեց երկու մարտական դիրքի կորստի մասին․ մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։ Քիչ անց «Զինուժ» մեդիան փոքրիկ տեսանյութ տարածեց հակառակորդի զինտեխնիկայի խոցման մասին։

Ժամը 17։00-ի դրությամբ՝ իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց 12 գերեվարվածի մասին, նրանցից 7-ը՝ պայմանագրային, 5-ը՝ ժամկետային զինծառայողներ են։ Զոհերի մասին կրկին ոչինչ չհաղորդվեց։

Սահմանին հրադադարի խախտումները 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո կրում էին գրեթե ամենօրյա բնույթ։ Դեռ այս տարվա մայիսի 12-ին Սև լճի տարածք ադրբեջանական ներխուժումից հետո ՀՀ-ն դիմել էր ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով, բայց մինչ օրս այդ նախաձեռնությունը կյանքի չի կոչվել։ Այսօր օրվա ավարտին միջադեպին անդրադարձավ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգու։ Սուրեն Պապիկյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա պատրաստակամություն հայտնեց առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում: Ավելին, օրեր առաջ ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը շնորհավորական ուղերձներ էին հղել Իլհամ Ալիևին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ի վերջո, ովքեր և որ կառույցները կկարողանան կանգնեցնել հայ-ադրբեջանական սահմանին ահագնացող բախումները, դեռևս անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան