Karevorinfo  Իրադարձություններ  237

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրանքի» և «ռազմական ավանտյուրայի մեջ»

20:15 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրանքի» և «ռազմական ավանտյուրայի մեջ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով փորձում է արդարացնել սեփական գործողություններն ու ամեն ինչում մեղադրել հայկական կողմին։

«Հայաստանի նախկին պաշտպանության նախարարի անօրինական այցը «Ադրբեջանի տարածք, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից» և այնտեղ ռազմական խորհրդակցությունների անցկացումը, մոտ 60 զինծառայողների կուտակումը ճանապարհին, որոնք տանում են Լաչինի շրջանում ադրբեջանական բանակի դիրքեր, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Քարվաճառի և Լաչինի դիրքերի հրետակոծումները վկայում են այն մասին, որ հայկական կողմը նպատակաուղղված իրավիճակը սրում է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Հայաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայով։

«Ընդգծում ենք, որ սա տարածաշրջանում Հայաստանի հերթական ռազմաքաղաքական սադրանքն է։ Ներկայիս լարվածության հիմնական պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ էության, ևս մեկ անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմն է սկսել լայնածավալ էսկալացիան՝ ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք։

Էմմա Չոբանյան