Karevorinfo  Իրադարձություններ  243

ԹԻ-ն հրապարակել է պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը․ ինչ դիրքում է Հայաստանը

12:45 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
ԹԻ-ն հրապարակել է պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը․ ինչ դիրքում է Հայաստանը

Հրապարակվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ Կառավարության պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը  (Government Defence Integrity Index – GDI, նախկինում՝ Կառավարության պաշտպանության ոլորտի հակակոռուպցիոն համաթիվ):

Կառավարության պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը միակ գլոբալ ցուցանիշն է, որը մանրամասնորեն գնահատում է պաշտպանության ազգային հաստատությունների օրինավորությունը և դրանց դիմադրողականությունը կոռուպցիայի նկատմամբ: Այն գնահատում է դիտարկվող երկրները՝ վերլուծելով իրավիճակը հինգ հիմնական ոլորտներում` քաղաքական, ֆինանսական, անձնակազմի կառավարում, գործողություններ և գնումներ:

2020 հրատարակությունը ներառում է 86 երկրների տվյալներ, որոնց մանրամասներն առկա են Թրանսփարենսի Ինթերնեշնլի Պաշտպանության և անվտանգության ծրագրի կայքում՝ https://ti-defence.org/gdi հասցեով:

Հայաստանի պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը (հրապարակվել է 2020թ. դեկտեմբերի 9-ին)՝ միջինացված գնահատվել է 43՝ դասվելով D խմբի երկրների շարքին, որում կոռուպցիոն ռիսկերը բարձր են և կոռուպցիայի նկատմամբ հաստատությունների դիմադրողականությունը՝ ցածր:

Հայաստանի համաթվի առանձին գործոնները գնահատվել են հետևյալ միավորներով.

Կից ներկայացվում է Հայաստանի պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը՝ առանձին բաղադրիչներով (վերահրատարակվում է), բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ համառոտագիրը, ինչպես նաև՝ դիտարկված 86 երկրների համաթվերը: