Karevorinfo  Իրադարձություններ  181

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

23:55 երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (ՌԴ) և Բրայս Ռոքֆոյը (Ֆրանսիա) այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Համանախագահները խորը մտահոգությամբ են հետևում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից, նաև՝ ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:

Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարեկեցության աջակցմանը»: