Karevorinfo  Իրադարձություններ  114

Թուրքիայում իսրայելցի լրագրողի են ձերբակալել, որը լուսաբանել է Ստամբուլում Էրդողանի տունը նկարահանած իսրայելցի զույգի ձերբակալումը 

20:55 երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքիայում իսրայելցի լրագրողի են ձերբակալել, որը լուսաբանել է Ստամբուլում Էրդողանի տունը նկարահանած իսրայելցի զույգի ձերբակալումը 

Թուրքիայում իսրայելցի լրագրողի է ձերբակալել, որը Ստամբուլից հաղորդել է  լրտեսության մեջ մեղադրվող կալանավորված զույգի գործի մասին։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը՝ վկայակոչելով Times of Israel-ը։ 

«Channel 13»-ի թղթակից Ալի Մոգրաբին Ստամբուլից հեռարձակում է իրականացրել, երբ թուրքական ոստիկանությունը կանգնեցրել է նրան։ Մոգրաբիին խնդրել են ներկայացնել լրագրողի վկայական, այնուհետև խնդրել են դադարեցնել նկարահանումը և ջնջել տեսագրած կադրերը։ 

«Նրանք ինձ երկու րոպեից ավելին չտվեցին, կանգնած էին տեսախցիկի հետևում»,-ասել է լրագրողը։ 

Նա ձերբակալվել է, ապա ազատ արձակվել, սակայն նրան խնդրել են չհեռանալ հյուրանոցից։ Նշվում է, որ Մոգրաբին զգում է, որ ոստիկանները դեռևս հսկում են իրեն կալանքից դուրս գալուց հետո։

Ալի Մոգրաբին Ստամբուլ է մեկնել իսրայելցի զբուսաշրջիկ զույգի՝ Նատալի ու Մորդի Օակնինների ձերբակալման կապակցությամբ։ Զույգը ձերբակալվել է Թուրքիայում հանգստի ընթացքում լրտեսության կասկածանքով՝ այն բանից հետո, երբ լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի տունն ու նկարներն ուղարկել Իսրայել՝ ընտանիքի անդամներին։ 

Էմմա Չոբանյան