Karevorinfo  Իրադարձություններ  286

Էրդողանի՝ Սիրիայի վրա հարձակման նախապատրաստման ֆոնին՝ Բայդենը դժվար փորձության առաջ է կանգնած․ վելուծաբան

21:10 ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
Էրդողանի՝ Սիրիայի վրա հարձակման նախապատրաստման ֆոնին՝ Բայդենը դժվար փորձության առաջ է կանգնած․ վելուծաբան

Սիրիայում թուրքական նոր հարձակման հեռանկարը փորձարկելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ քրդական ուժերին աջակցելու խորությունը, որոնք պարտության մատնեցին ԻԼԻՊ-ին։ Այս մասին գրում է վերլուծաբան Մայքլ Ռուբինը, որին մեջբերում է «Ահվալ» գործակալությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն քրդական Ժողովրդական պաշտպանության միավորումների՝ YPG-ի դեմ հարձակմամբ է սպառնում։

Ռուբինը գրում է, որ Բայդենի պատասխանը լակմուսի թուղթ կլինի՝ հասկանալու, թե որքանով է իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը կոտրում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Թրամփը քննադատության ենթարկվեց 2019-ի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար, ինչը թույլ տվեց Թուրքիային հարձակում սկսել YPG-ի զինյալների կոալիցիայի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) դեմ, որը համագործակցում էր Միացյալ Նահանգների հետ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։

«Բայդենի համար այլընտրանքային ռազմավարություն կլինի՝ կրկնապատկել քրդերին օգնությունը և նույնիսկ ուժեղացնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում»,- գրում է Ռուբինը։

Էմմա Չոբանյան