Karevorinfo  Իրադարձություններ  121

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի իշխանությունների դեմ

20:10 ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի իշխանությունների դեմ

Եվրամիությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների դեմ՝ միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է ԵՄ երկրների առաջնորդների՝ Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ն շարունակելու է հրատապ հակազդել բելառուսական ռեժիմի շարունակվող հիբրիդային հարձակմանը, մասնավորապես, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ հետագա սահմանափակող միջոցների կիրառմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն չի ընդունում երրորդ երկրների՝ միգրանտներին քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը։ 

Էմմա Չոբանյան 