Karevorinfo  Իրադարձություններ  296

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել՝ տնտեսության իրավիճակի վատթարացման ֆոնին

20:45 ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել՝ տնտեսության իրավիճակի վատթարացման ֆոնին

Թուրքական լիրան երկրի տնտեսության վիճակի վատթարացման ֆոնին արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել՝ հասնելով 9․66-ի 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, գրում է Duvar-ը։

Չնայած թուրքական արժույթը շաբաթներ շարունակ արժեզրկվում է, գործընթացն արագացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կենտրոնական բանկի գործունեությանը միջամտելուց հետո։

Էրդողանը, որն իրեն անվանում է բարձր տոկոսադրույքների թշնամի, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության երեք անդամի անցյալ շաբաթ աշխատանքից ազատել է։ Ի դեպ, հեռացվածներից միայն մեկն է, որը դեմ է եղել անցյալ ամիս տոկոսադրույքների բարձրացմանը։

Այնուհետ, Բանկը հոկտեմբերի 21-ին նվազեցրել է իր հիմնական տոկոսադրույքը 18-ից 16 տոկոսի ՝արհամարհելով գործարար աշխարհի և ընդդիմադիր կուսակցությունների զգուշացումները, որ պետք է գործի անկախ մանդատով և ոչ թե Էրդողանի ցանկություններով։

Էմմա Չոբանյան