Karevorinfo  Իրադարձություններ  616

Փաշինյանը կարտոֆիլի փոխարեն ին՞չ կառաջարկի քաղաքացիներին. սննդամթերքի գնաճը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:40 հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Փաշինյանը կարտոֆիլի փոխարեն ին՞չ կառաջարկի քաղաքացիներին. սննդամթերքի գնաճը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանի իշխանության երրորդ տարում կարտոֆիլը հավակնում է դառնալ դելիկատես և ոչ հասանելի Հայաստանի աղքատ բնակչությանը: Հայաստանում սկսված և կանգ չառնող գնաճը նոր ռեկորդներ է սահմանում: Կարտոֆիլը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 66,7 տոկոսով:

Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի, աղքատ է բնակչության 26,4 տոկոսը: Նրանք և մյուս քաղաքացիները հունվարից սկսած սննդամթերքը ձեռք են բերում ավելի թանկ՝ վճարելով մինչև 16 տոկոս ավելի:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մեկ տարի առաջ, երբ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, աղքատ քաղաքացիներին առաջարկում էր թանկացած սննդամթերքի համար փոխարինիչներ գտնել, բայց ի՞նչ՝ չէր ասում:

Իշխանության ներկայացուցիչների՝ սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունք մշտապես է եղել: ՀՀԿ իշխանության ներկայացուցիչները, օրինակ, քաղաքացիներին հորդորում էին թանկ սննդամթերք չուտել:

Անկախ նախկին և ներկա պաշտոնյաների վերաբերմունքից՝ քաղաքացիները մտահոգ են՝ ինչպես ձեռք բերել ձմռան համար պահեստավորվող կարտոֆիլը․ այն շուկայում վաճառվում է 300 դրամով:

Կառավարությունը պայքարում է քաղաքացիների բարեկեցության համար, բայց գնաճը խժռում է նրանց աշխատանքի արդյունքները, ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հիմնավորում կարտոֆիլի գնաճի պատճառները:

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ կարտոֆիլը թանկ է, քանի որ նախկին տարիներին շահավետ չլինելու պատճառով ֆերմերները ցանքատարածությունները կրճատել են:

Կարտոֆիլից զատ՝ թանկացել են նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքները, մասնավորապես, խոզի միսը՝ 40,2 տոկոսով, շաքարավազը՝ 31,7 տոկոսով, ձուն՝ 27,4 տոկոսով, կարագը՝ 14,2 տոկոսով, կաթնամթերքը՝ 10 տոկոսով, հացը՝ 9,8 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան