Karevorinfo  Իրադարձություններ  335

Իրանն Ադրբեջանը չի վերածի թիրախի․ Էրդողանը՝ Թեհրանի և Բաքվի լարված հարաբերությունների մասին

18:55 հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Իրանն Ադրբեջանը չի վերածի թիրախի․ Էրդողանը՝ Թեհրանի և Բաքվի լարված հարաբերությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աֆրիկայից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների մասին հարցին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Նա, մասնավորապես, ասել է, թե չի կարծում, որ երկու երկրների միջև ճգնաժամը կարող է մտնել թեժ փուլ։

«Ես անձամբ նման սպասումներ չունեմ։ Բաքվի՝ Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանն Ադրեջանը չի վերածի ինչ-որ թիրախի, քանի որ այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է։ Այդ գործոնը, իհարկե, կստիպի մտածել։ Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Կարծում եմ՝ Իրանի նոր իշխանությունները չեն շարունակի նույն սխալը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները թևակոխեցին լարված փուլ, երբ սեպտեմբերի 15-ին Բաքուն Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատվածում ձերբակալեց իրանցի 2 վարորդի։ Այսօր իրանցի վարորդներին Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել Թեհրանին։

Էմմա Չոբանյան