Karevorinfo  Իրադարձություններ  173

Նոր թանկացումներ. ջրի գինը կարող է աճել ևս 10-20 տոկոսով, գազի նոր գինը դեռ անհայտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:50 հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Նոր թանկացումներ. ջրի գինը կարող է աճել ևս 10-20 տոկոսով, գազի նոր գինը դեռ անհայտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուք ունե՞ք բողոք ջրամատակարարման ժամերից կամ որակից։ Պատրաստվեք՝ տարեսկզբից դրան կարող է ավելանալ դժգոհությունը ջրի թանկացման դեմ։

«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկ է ներկայացրել՝ խմելու ջրի 1 խորանարդ մետրի գինը 180 դրամից հասցնել 223 դրամի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում են հայտը և չեն բացառում թանկացումը։

«Հիմա մենք առաջարկում ենք սոցիալապես անապահով սպառողների խումբ սահմանել, որում շուրջ 100 հազար բաժանորդներ են, իրենց համար գինն ընդհանրապես չփոխենք, պահենք գործող գները, իսկ մնացած սպառողների համար բյուջեից գնի զսպում չիրականացնենք։ Այսինքն՝ սոցիալապես անապահովների համար չբարձրացնել, իսկ մնացած սպառողների համար, եթե չեմ սխալվում, ստացվում է շուրջ 200 դրամի շրջակայքում առաջարկել»,- բացատրում է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ բանակցում են, որ սահմանեն այնպիսի գին, որը չի փոփոխվի հաջորդ 10 տարվա ընթացքում։ Բաղրամյանը նաև նշում է, որ բողոքներին ծանոթ է, պնդում է՝ երբ ջրի մատակարարումները նախապես սահմանված չափանիշներին չեն համապատասխանում, «Վեոլիա ջուրը» տուգանքներ է վճարում։ Փաստորեն, տուգանքներ է վճարում և այդ գումարը ներառում է գնի մեջ, հետո էլ առաջարկում է բարձրացնել այդ գինը։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանի սպառողների համար բաց է թողնվել 555 միլիոն խորանարդ մետր ջուր, դրանից 419 միլիոն խորանարդ մետրը կամ 75 տոկոսը, կորուստ է եղել։ Սպառողներին հասել է բաց թողնված ջրի միայն 25 տոկոսը։ Ամենամեծ կորուստները Շիրակում են․ այնտեղ սպառողներին հասնում է բաց թողնված ջրի ընդամենը 12 տոկոսը։ Երևանում, որ սպառում է ամբողջ ջրի համարյա կեսը, սպառողներին հասնում է բաց թողնված ջրի 28-29 տոկոսը։ Ամենաբարվոք վիճակը Կոտայքում է, որտեղ սպառողներին հասնում է բաց թողնված ջրի կեսը։

Ինչ վերաբերում է ամռան ամիսներին ջրի ծավալների նվազմանը, Բաղրամյանի խոսքով՝ այս դեպքում նույնպես կարող են լինել տուգանքներ։ Նույն ամռան ամիսներին էներգահամակարգի խնդիրներն էլ Բաղրամյանը կապում է և՛ հենց սեզոնի հետ, և՛ համակարգի ներքին հարցերի։

Ինչ վերաբերում է գազին, Բաղրամյանն այստեղ հղում է անում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, որն օրերս հայտնեց գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների մասին։

Բաղրամյանի խոսքով՝ եթե գազի գինը, այնուամենայնիվ, վերանայվի, ապա, ՀԾԿՀ նախագահի խոսքով, կարող է փոփոխվել նաև էլեկտրաէներգիայի գինը։ Այդպիսի առաջարկներ, սակայն, հանձնաժողովը դեռ չի ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան