Karevorinfo  Իրադարձություններ  303

Ալիևն այցելել է Կովսականում բացված նոր զորամասային համալիր ու ծանոթացել սպառազինությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

17:25 հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Ալիևն այցելել է Կովսականում բացված նոր զորամասային համալիր ու ծանոթացել սպառազինությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի գրավյալ Կովսական այցելության ժամանակ ծանոթացել է պետական սահմանապահ ծառության նորաբաց զորամասային համալիրին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ էլչին Գուլիևն Իլհամ Ալիևին ու նրա կնոջը ծանոթացրել է համալիրի պայմաններին։
Նշվում է, որ նոր զորամասը զբաղեցնում է 15 հա տարածք, իրականացնում է Իրանի և Հայաստանի հետ սահմանի պահպանությունը։ Համալիրը ներառում է շտաբի շենքը, զորանոցը, ճաշարանն ու այլ կառույցներ։

Ալիևին ներկայացրել են նաև զորամասում առկա սպազինությունը՝ զրահատեխնիկա, հրետանային զինատեսակներ, խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային կայանքներ և այլ տեխնիկա։

Հետաքրքիր է, որ այս զորամասում անօդաչու թռչող սարքեր չեն նկատվում, ամեն դեպքում՝ հրապարակված լուսանկարներում դրանք բացակայում են։ Ավելի վաղ Ջրականի զորամաս այցելելիս Ալիևը լուսանկարվել էր այնտեղ առկա իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի հետ։

Էմմա Չոբանյան