Karevorinfo  Իրադարձություններ  222

Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվում է բանտային հիվանդանոց տեղափոխվել

16:30 հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվում է բանտային հիվանդանոց տեղափոխվել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան հայտարարել է, որ Սաակաշվիլին և նրա պաշտպանները համաձայն չեն 18-րդ քրեակատարողական հիմնարկի կլինիկայում հոսպիտալացման հետ, գրում է Գրուզիա օնլայնը:

Բասիլայան ասել է, որ Սաակաշվիլիի անվտանգությունը քրեակատարողական ծառայության 18-րդ բուժհաստատությունում չի ապահովվի։

«Մի քանի օր առաջ նրանք ասացին, որ պաշտպանական կողմը պետք է մատնանշի Թբիլիսիի ցանկացած կլինիկա, և այնտեղ հոսպիտալացնեն Միխայիլ Սաակաշվիլիին։ Երեկ մենք լսեցինք արդարադատության նախարարի հայտարարությունը, որ Միխայիլ Սաակաշվիլին հոսպիտալացվելու է 18-րդ հաստատությունում: Սա ուղղակիորեն հրաժարում է այն գործելակերպից, որին երկար տարիներ հետևել են բանտի վարչակազմը և քրեակատարողական ծառայությունը: Սա ուղղակի ցուցում է։ Նրանք թքած ունեն Միխայիլ Սաակաշվիլիի անվտանգության վրա։ Հիմա ասում են, որ նրան պետք է տեղափոխեն Գլդանիի 18-րդ հիմնարկ, որտեղ տարբեր պատճառներով հազարավոր բանտարկյալներ ու դատապարտյալներ կան, սադրանք են ուզում անել»,- ասել է Բասիլայան։

Տաթև Ֆռանգյան