Karevorinfo  Իրադարձություններ  151

ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման գործում․ Տոյվո Կլաարը՝ Ալիևին

14:35 երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման գործում․ Տոյվո Կլաարը՝ Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Կլաարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման և վստահության մթնոլորտի ստեղծման գործում։

Նշվել է նաև, որ Բրյուսելը մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ համագործակցության զարգացմանը, և որ Ադրբեջանը ԵՄ-ի համար հուսալի գործընկեր է։ Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, Կլաարը նշել է, որ Ալիևի հանդիպումը ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ նոր ներդրում է ունեցել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել նաև Արևելյան գործընկերության երկրների առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ։

Նշենք, որ Տոյվո Կլաարն այցելելու է նաև Հայաստան և Վրաստան։

Էմմա Չոբանյան