Karevorinfo  Իրադարձություններ  168

«Հայրաքաղաք» դաշինքը հարգում է քաղաքացիների կամքը․ հայտարարություն

01:10 երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայրաքաղաք» դաշինքը հարգում է քաղաքացիների կամքը․ հայտարարություն

Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարություն է տարածել։ Հայտարարության տեքստում ասվում է ․

«Հայրաքաղաք» դաշինքը ուսումնասիրելով ընտրությունների արդյունքները, հասկանալով, որ գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից, հայտարարում է, որ հարգում է քաղաքացիների կամքը և ճանաչում է իր պարտությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև մրցակից քաղաքական ուժերին քվե տված բոլոր ընտրողներին՝ նոր քաղաքային իշխանություն ձևավորելու համար:

Շնորհավորում ենք ընտրություններին մասնակցած և ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին, մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:
«Հայրաքաղաք» դաշինքի անդամ քաղաքական ուժերը և անհատ թեկնածուները շարունակելու են իրենց աշխատանքը, կարեցածի չափով օգտակար լինելով քաղաքին և մարդկանց»։